Եվրամիությունը մի շարք պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի դեմ, որոնք արդեն գործում են Ռուսաստանի նկատմամբ։ Այս մասին տեղեկացրել է ԵՄ Խորհուրդը։ Նշվել է, որ պատժամիջոցները մտցվել են ՈՒկրաինայի դեմ պատերազմին բելառուսական տնտեսության մասնակցության առնչությամբ։               
 

Թագավորդ ստորաքարշ ստրուկի հոգեբանություն ունեցավ՝ զորքդ անզոր է դառնում

Թագավորդ ստորաքարշ ստրուկի հոգեբանություն ունեցավ՝ զորքդ անզոր է դառնում
06.07.2023 | 10:56

Օտարության մեջ՝ բանտում, 2 հայ էինք ու 1500 այլազգիներ՝ նեգրեր, իսպանոիդներ, դեղին, կարմիր, մի խոսքով ինչ ասես։ Գլուխներս բարձր, ճակատներս բաց, պատիվներս բարձր, ու երբ հարցնում էին ի՞նչ ազգ եք՝ այնպես էինք ասում հայ, որ դիմացինը, եթե չգիտեր էլ էդ ովքեր են, ձևական ասում էր «oh, I see»:

Գիտե՞ ք ինչու։

Ո՛չ Ռեմբոն էինք, ո՛չ էլ Ալ Կապոնեն, որ էդքան օտարի մեջ մեզ հզոր զգայինք՝ պարզապես հաղթանակած ԱԶԳԻ ներկայացուցիչ էինք։

Կատակ չեմ անում, ո՛չ էլ սուտ պաթոս։

Իրոք, մեր հաղթանակն էր, որ մեզ գերբնական ուժի նման, էնպիսի ինքնավստահություն էր տալիս, որ դիմացինը զգուշանում էր:

Մեկը հարյուրի դեմ կռված ու հաղթած ազգից լինես, բա մտածելու բան ունե՞ ս։

Սովետի բերդ չի որ «քսիֆով» կամ «պալաժենիով» քեզ ընդունեն՝ հարգեն կամ վախենան։ Դու ես ու քո պատիվը՝ քանակ էլ չունես, որ քանակից վախենան, ասենք մեքսիկների, կամ մեկ այլ մեծաքանակ խմբավորումների նման։

Քարտեզի վրա չերևացող երկրից ես, բայց ոգիդ էնքան հզոր է ու հենց միայն էն պատճառով, որ հաղթող Ազգից ես։ Պարտվողականությունից կործանարար բան մեկ էլ վախկոտությունն է։

Թագավորդ ստորաքարշ ստրուկի հոգեբանություն ունեցավ՝ զորքդ անզոր է դառնում՝ քաղաքացիներդ էլ, անկախ իրենց ով լինելուց, խեղճանում են։

Հասարակ մի ֆուտբոլի օրինակով ասեմ՝ հաղթող թիմի երկրպագուների «դուխը» խաղից հետո ժողովրդական լեզվով ասած միլիոն է, իսկ պարտվող թիմի երկրպագուներն էլ կարծես թևաթափ եղած լինեն։

«Ստադիոնից» դուրս եկողի քայլվածքից ու կեցվածքից կարող ես ասել նրա սիրելի թիմը այդ օրը հաղթե՞լ է, թե՞ պարտվել։ Մեր Ազգին այսօր խեղճացնում են պարտված ստորաքարշ իշխանավորները՝ սերմանելով պարտվողի իրենց հոգեբանությունը բոլորի մեջ։

Հատուկ է արվում, որ ճնշված պահեն ու թույլ չտան մեջքներս ուղղել, գլուխներս բարձր պահել։

Հավատացած եմ, մի հզոր հայորդի եթե առանց հեգնանքի ու փուչ պոպուլիզմի ասի «իմ հետևի՜ց, առա՜ջ…» տո սրանք ո՞ վ են, որ մեր դեմն առնեն:

Հազարավոր դյուցազուններ կգնան առաջ ու Աստված վկա՝ նրանց դեմն առնել չի լինի։ Ախր օդից չեմ ասում է, իմ տեսածն եմ ասում։

12 հոգով 400 ասքյարի պահած բարձունքն ու ամրացված դիրքն են գրավում՝ ընդամեմը 3 զոհ տալով։ ՈՒ սա հենց էս «պարտված» պատերազմի դրվագ եմ ասում, ոչ թե

90-ականների։

Հայեր ջան, մենք, իրոք, չենք պարտվել, մեր բանակը չի պարտվել, մեր տղերքը չեն պարտվել։

Ես ինչու էս «թիթիզ» նկարը դրեցի։

Ես երբե՛ք ուրիշին չեմ ասի մի բան անել եթե ինքս չեմ կարող, կամ չեմ անում դա։ Երիտասարդ էի՝ ոտք ու ձեռքս տեղը, երբեք չեմ խնդրել որևէ ընկերոջ ինձ համար հարց կամ խնդիր լուծի։ Հարյուրավոր ընկերներ հիմա կարդում են, եթե որևէ մեկիդ խնդրել եմ իմ փոխարեն մի բան անել, որ ինքս չէի համարձակվի անել ասեք։

Հիմա երբ ձեռ ու ոտքից ընկել եմ էլի չեմ ասի, բայց տղերք, ձեր ցավը տանեմ, ախր երիտաաարդ ուժն է որի դեմն առնել չի լինի, հիմա չասեմ, մեկ է ձեզ տանում են մեկ-մեկ ու կոտորում։

Լա՛վ մինչև ե՞ րբ պիտի հանդուրժեք ու թույլ տաք ու կկվի նման ձեր ձագերին տաք թլփատ աղվեսին։

Մի հայ մյուսի փորը հաճույքով թափում է մեքենայով սիգնալ տալու կամ բարում թարս նայելու համար։

Էդ նույն «հերոսին» տար էդ դանակով ասա թշնամուդ խփի, դանակը վայր կնետի։

120 000 ՀԱՅ շրջապատել ու ցեղասպանում են։

Ո՞ նց կարող ենք մենք հանգիստ նստել։

Եթե կարծում եք էդ 120 000-ով կբավարարվեն հարցրեք վերջին երեք տարում հազարի հասնող զոհերի ծնողներին՝ նրանցից քանի՞սն էին մտածում, որ հաջորդն իրենց որդին կլինի, Ջերմուկում, Շորժայում, Ներքին Հանդում, Տեղում, Երասխում, Տավուշում, Վարդենիսում, Սյունիքում տո հենց կոմբինատի պահակի բուտկում։

Ո՞ վ…

Հարցրեք իր աշխատավայրում թուրք ասքյարի կողմից մորթված խեղճ պահակի ընտանիքին՝ եթե նրանց ասեին, որ թուրքը գալու է ձեր տան մեջ ձեր հորը մորթի կհավատայի՞ն։ Մեկ անգամ ևս ասեմ, մի՛ կարծեք, որ եթե շարված դոմինոյի շարքի վերջի քարերից եք, ապա մյուս ծայրում ընկնողների հոսանքը ձեզ չի հասնի։ Մենք շղթայված ենք մի պարանով, և ամեն ընկնող Հայ իր ընկնելով վտանգում է մեզ բոլորիս։ Չօգնեցիր կանխել նրանց ընկնելը՝ սպասիր շուտով քո հերթին՝ իսկ դա անխուսափելի է՝ 1915- ը վկա։

Արշակ ԶԱՔԱՐՅԱՆ

Հ.Գ. «Հայրենասեր տղա ես՝ ազգիդ պատիվը բարձր ես պահել…» ՍՈՒՏ է:

Էդ ազգի ու նրա հաղթանակի հաշվին ես դու մնացել պատվով՝ էդ Ազգն է, որ քեզ պատիվ է բերում ոչ թե հակառակը։

Էդ ես կամ դու ո՞ վ եղանք, որ հազարամյա Ազգի պատիվը բարձրացնենք՝ ա՛յ, գցել կարող ենք, բայց դու ընդամենը մի կաթիլ ես, մի վայրկյանով օվկիանոսից դուրս ցատկած ու հետ օվկիանոսի անհամար կաթիլներին խառնված։

Մի կաթիլով ցունամի չի լինում…

Դիտվել է՝ 1997

Մեկնաբանություններ